Սիրելի հայրենակիցներ, Սահմանադրության համաձայն՝ ՀՀ նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, բայց այստեղ մի լուրջ խնդիր կա, որովհետև այստեղ նստող անձը ոչ թե ՀՀ նախագահն է, այլ ՔՊ խմբակի կողմից ընտրված, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ Նիկոլի կողմից նշանակված խամաճիկը: Նախագահականի մոտ ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Նա այստեղ է գործուղվել ոչ թե Սահմանադրությունը պահելու, այլ ՔՊ շահերը պահպանելու համար, նա այստեղ է եկել, որպեսզի լռի, իր հիմնական առաքելությունն ամեն բան տեսնելն ու լռելն է: Նա լռում է, երբ խախտվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, նա լռում է, երբ ՀՀ սուվերեն տարածքից առևանգվում է հայ զինծառայող: Այստեղ նստած անձը դակում է, ստորագրում է ցանկացած օրենք, որ գալիս է ԱԺ-ից, բայց նույնիսկ ծպտուն չի հանում, եր հրապարակվում է Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությունը, որն ուղղակի շանտաժի մասին էր»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը